Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

2018-ը 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության շարունակությունն էր

2018-ը 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության շարունակությունն էր
27.10.2024 | 14:05

Վազգեն Սարգսյանի անունը թաշկինակ են սարքել ու օդ են ծածանում։ Նրա հիշատակը պղծելով՝ անամոթաբար կգնան Եռաբլուր ու ծաղիկներ կխոնարհեն։ Վազգեն Սարգսյանին երկրորդ անգամ սպանել է ներկայիս հակահայ իշխանությունը` գերագույն գլխավոր հանցագործի թեթև ձեռքով թշնամուն է հանձնվել Արցախը։ Հայ ժողովրդի մեծագույն թշնամին դավաճանել է Արցախն ու Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, հիմա հերթը Հայաստանինն է։ Ու այսքանից հետո գողը առաջինն է գոռում` բռնե՛լ գողին։

2018-ը 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության շարունակությունն էր, ցավոք, ուշ հասկացանք։ Տասը տարին մեկ փորձ էր կատարվել վերացնել երկիր, խարխլել պետականությունը, 18-ին ստացվեց, բայց, դրան զուգահեռ, մինչ օրս չենք կարողանում ազատագրվել:

Արթուր Հայրապետյան

Դիտվել է՝ 4132

Մեկնաբանություններ